«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ճանապարհների մասին

Ճանապարհների մասին
16.10.2023 | 11:14

Ես նոլիկյան մի քանի ծանոթ ունեմ, որոնց դիտարկում եմ որպես փորձանմուշ, նոլիկյան պրոպագանդայի թիրախները տեղորոշելու համար։

Առնվազն գիտակից մարդու հետ հինգ րոպե զրուցելուց հետո այդ փորձանմուշները փորձում են իբրև թե մոլորեցման համար կիրառել երկու թեմատիկ աքսիոմ։

1. Ապեր, ինքը որ գնա, բա ո՞վ գա տեղը: Ընդ որում, դա ասում են, որպեսզի հնարավոր փոխարինողի անունը կպցնեն նախկինների հետ և փորձեն սևացնել նրան, իրենց աղանդապետին պաշտպանելու հիվանդագին մոլուցքով։

2. Ապեր, հլը տես ինչքան ճանապարհ են սարքել։ Եվ դա ասում են այն հույսով, որ չի կարելի չնկատել ճանապարհաշինությունը կամ ասֆալտ քերոցին։

Ա՛յ, այս հարցը բավականին հետաքրքիր է։

Բանն այն է, որ

ա) «Ասֆալտ փռոցի» օպերացիան կարելի էր ընդհանրապես չանել, որովհետև երկրում ճանապարհային ցանցը բավարար էր տնտեսության կարիքների համար և ցանցի հետագա ծավալումը աշխատանքի արտադրողականության և միավոր ապրանքի գնագոյացման էժանացման չի բերել, այլ ընդհակառակը, տեղի ունի զգալի գնաճ։

բ) Ասֆալտ փռոցին կատարվել է վարկային միջոցներով, որի արդյունքում ավելացել է արտաքին և ներքին պարտքը։

գ) Ասֆալտ փռոցուն ուղղվող միջոցները կարող էին ծառայել երկրի անվտանգության ամրացմանը, և նույն միջոցներով կարելի էր անառիկ պաշտպանական բնագծեր կառուցել սահմանային շրջաններում, ինչը չի կատարվել կամ կատարվել է աննշան չափերով։

դ) Ասֆալտ փռոցին հիմք է հանդիսացել, որպեսզի տենդերներին մասնակցեն ՔՊ-կան խունտայի մերձավորները, օրինակ, կարող եք մտաբերել ԱԺ նախագահի քսան տարեկան եղբորը յուր ասֆալտի ահռելի տենդերներով։

ՔՊ աղանդապետին կրքոտ սիրով նվիրված արարածներին ասֆալտի թեմայով այս կետերը ներկայացրեք և սպասեք նրանց հերթական զառանցանքին, որ «սաղ Պուտինն է մեղավոր»։

Սրանց լավագույնս բնութագրում է Արարատ Միրզոյանը։

Էս չե՞ք, արա:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3309

Մեկնաբանություններ